ԲՐԻԿՍ երկրները և հայտ ներկայացրած պետությունները մոլորակի բնակչության շուրջ 60%–ն են

ԲՐԻԿՍ երկրները և հայտ ներկայացրած պետությունները մոլորակի բնակչության շուրջ 60%–ն են

ԲՐԻԿՍ երկրներն ու անդամության հայտ ներկայացրած պետությունները միասին մոլորակի բնակչության շուրջ 60%–ն են կազմում։

Միևնույն ժամանակ ԲՐԻԿՍ անդամները ներկայացնում են Երկրի բնակչության ավելի քան 42%–ը, նրանց բաժին է հասնում համաշխարհային ՀՆԱ–ի ավելի քան ¼-ը և առևտրի 18%–ը։

Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԲՐԻԿՍ երկրների տնտեսությունը գնողունակության պարիտետով գերազանցում է G7-ին (կանխատեսում 2023 թվականի համար` 31,5% 30%–ի դիմաց)։ ԲՐԻԿՍ երկրների (որտեղ բնակվում է ավելի քան 3 մլրդ մարդ) մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ–ում հասել է մոտ 26%–ի։

Որոշ փորձագետներ ԲՐԻԿՍ–ը համարում են հակակշիռ արևմտյան տնտեսական և քաղաքական ֆորումներին և G7–ի և Համաշխարհային բանկի նման ինստիտուտներին։

Ներկայում կազմակերպությանն անդամակցելու հայտ է ներկայացրել 23 երկիր, այդ թվում Արգենտինան, Իրանը (այս մասին հայտնի դարձավ 2022 թվականի հունիսին), Ալիժիրը (2022 թվականի նոյեմբերին), Սաուդյան Արաբիան, ԱՄԷ–ն, Բահրեյնը, Եգիպտոսը (2023 թվականի մայիսին), Բանգլադեշը, Եթովպիան (2023 թվականի հունիսին), Վենեսուելան (2023 թվականի օգոստոսին)։ Եվս մի քանի պետություն պաշտոնապես հայտարարել են իրենց հետաքրքրվածության մասին։

Մասնագետների կարծիքով` հայտերին դրական պատասխան կտրվի, քանի որ Չինաստանն ու Ռուսաստանը մտադիր են ուժեղացնել իրենց քաղաքական ազդեցությունը Սպիտակ տան և նրա դաշնակիցների հետ լարվածության ֆոնին։

ԲՐԻԿՍ–ի (կազմվել է ասոցիացիայի մեջ ընդգրկված երկրների անգլերեն անվանումներից) մեջ են մտնում Ռուսաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանն ու ՀԱՀ–ը։

Աղբյուրը՝   armeniasputnik.am