2023թ. հունվար-հունիսին Հայաստանից էլեկրաէներգիայի արտահանումը կրճատվել է 8.6%-ով

2023թ. հունվար-հունիսին Հայաստանից էլեկրաէներգիայի արտահանումը կրճատվել է 8.6%-ով

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2023թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 4,270.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից պակաս է 2.7%-ով։

Նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է 802.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 8.6%-ով ցածր է 2022թ.-ի ցուցանիշից։

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այն կրճատվել է 28.6%-ով և կազմել 76.4 մլն կՎտ ժամ։

Համադրելով վերանշյալ ցուցանիշները՝ ստանում ենք, որ 2023թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է 2%-ով։