Աշխեն Շիրվանյանը Վայոց ձորի մարզում շահագրգիռ կողմերի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերը

Աշխեն Շիրվանյանը Վայոց ձորի մարզում շահագրգիռ կողմերի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ շահագրգիռ կողմերի հետ տեղում քննարկելու գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության ծրագրերը, մասնավորապես,  «Փոքր և միջին «խելացի»  անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծրագիրը, մարզում գյուղատնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը և արդյունքները։
Ըստ նախարարության մամուլի հաղորդագրության, էննարկումներին մասնակցել է նաև Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
Այցի շրջանակում Աշխեն Շիրվանյանը Գետափ համայնքում հանդիպել է գյուղացիական տնտեսությունների անդամների հետ, քննարկել ծրագրերից օգտվելու տարբերակները, այնուհետև Վերնաշենում ծանոթացել Վանքահովիտ կոչվող հանդամասի ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներին, այցելել կառուցվող  «խելացի» անասնաշենք։     
Հանդիպումներ են եղել նաև Մալիշկա համայնքում ծրագրի հնարավոր շահառուների հետ։