Չինաստանում կբարձրացվեն բենզինի և դիզվառելիքի գները

Չինաստանում կբարձրացվեն բենզինի և դիզվառելիքի գները

Նավթի համաշխարհային գների վերջին աճի պատճառով Չինաստանում հինգշաբթի օրվանից բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները կբարձրանան, չորեքշաբթի հայտնել է Չինաստանի զարգացման և բարեփոխումների ազգային հանձնաժողովը։

Ինչպես բենզինի, այնպես էլ դիզելային վառելիքի արժեքը մեկ տոննայի դիմաց կաճի 55 յուանով (մոտ 7,64 դոլար), հայտնել են գերատեսչությունից։

Երկրում գործող գնագոյացման մեխանիզմի համաձայն՝ նավթամթերքի գները ճշգրտվում են՝ հաշվի առնելով հում նավթի համաշխարհային գների փոփոխությունները, հայտնում է Սինխուան, ԶԲԱՀ-ն Չինաստանի առաջատար նավթային ընկերություններից պահանջել է պատշաճ կերպով կազմակերպել նավթամթերքի արտադրությունն ու փոխադրումը՝ շուկայում մատակարարման կայունությունն ապահովելու համար։

Աղբյուրը՝   news.am