2023թ. հունվար-հունիսին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.1%-ով

2023թ. հունվար-հունիսին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 2.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հունիս ամիսներին ամիսներին Հայաստանում արտադրվել է 128,167.2 տոննա հաց։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 2.1%-ով։

Ալյուրի արտադրությունն աճել է 3.1%-ով և կազմել 89,827.1 տոննա։ Ձավարեղենի արտադրությունն աճել է 2.6%-ով և կազմել 902.2 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 1.1%-ով և կազմել 2,679.2 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 7.4%-ով և կազմել 3,695.3 տոննա։