Արաբկիրի Գյուլբենկյան 43/1 հասցեում գտնվող բենզալցակայանը ապամոնտաժվել է

Արաբկիրի Գյուլբենկյան 43/1 հասցեում գտնվող բենզալցակայանը ապամոնտաժվել է

Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան 43/1 հասցեում գտնվող բենզալցակայանը տարիներ շարունակ անհանգստություն է պատճառել հարակից շենքերի բնակիչներին:  

Բենզալցակայանը չի համապատասխանել քաղաքաշինական և անվտանգության նորմերին: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ շրջանառվել է Երևանի քաղաքապետի քանդման որոշման նախագիծ: Այսօր առավոտյան մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները:

Ապամոնտաժվել են համայնքային հողակտորի վրա գտնվող բենզալցակայանի սարքավորումները և բացատրական աշխատանքների շնորհիվ ապամոնտաժվել է նաև տաղավարը: