Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցի շրջանակում եղել է Արզնի համայնքում

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցի շրջանակում եղել է Արզնի համայնքում
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային այցի շրջանակում եղել է Արզնի համայնքում՝ ծանոթանալու կառավարության սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և համայնքի բնակիչների հետ քննարկելու հուզող հարցերը:
Մարզպետը աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, ինչպես նաև Արզնի համայնքի ղեկավար Ալեքսանդր Միրզոևի հետ նախ այցելել են հայ-ասորական մշակույթի տուն, որը հիմնանորոգվել է կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով:
Ծրագրի արժեքը 104 մլն. դրամ է, որից 30%-ը կառավարության, 70%-ը համայնքի ներդրումն է:
Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է նաև երկրորդ հարկի հանդիսությունների սրահը:
Ծրագիրը ներառված է եղել դեռևս 2020 թվականի սուբվենցիոն փաթեթում, սակայն պատերազմով և համավարակով պայմանավորված՝ տեղափոխվել է 2022 թվականի ծրագրերի մեջ:
Որոշ դիտարկումներ և դիտողություններ եմ հնչեցրել կատարված աշխատանքների որակի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է շատ կարճ ժամանակահատվածում շտկել:
Հաջորդիվ մարզի ղեկավարն այցելել է 2021, 2022 և 2023 թթ. սուբվենցիոն ծրագրերով կառուցվող Արզնի համայնքի մարզադաշտ: