Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում աճել է 10.4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում աճել է 10.4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հուլիսին 10.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 

Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 0.5 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 17.2 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում 2023-ի առաջին 7 ամսում 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 23 տոկոս:

Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 14.9 տոկոսով:

2023 թվականի հունվար-հուլիսին սպառողական գների ինդեքսը 2022-ի հունվար-հուլիսի համեմատ աճել է 3.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը մնացել է նույնը։

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,5 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա առաջին 7 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 62,6 տոկոս աճ: Ընդ որում` 2023 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել է 62.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հուլիս ամիսներին կազմել է 389.33: