Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2023թ. հունվար-հունիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 3.267 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 72.78%-ով կամ 1.376 մլրդ դոլարով։
Արտահանման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են 203.1%-ով կամ 1.123 մլն դոլարով և կազմել 1.677 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 51.33%-ը։
Երկրորդը ԱՄէ-ն է՝ 469.73 մլն դոլար, +281.7% կամ 346.67 մլն դոլար։ Էմիրություններին է բաժին ընկնում արտահանման ծավալի 14.38%-ը։
Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 207.33 մլն դոլար, +17.65% կամ +31.098 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 6.35%։
Աղբյուրը՝ b24.am