Կառավարությունը 60 մլն դրամ է հատկացրել Գեղարքունիքի ավտոճանապարհների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով

Կառավարությունը 60 մլն դրամ է հատկացրել Գեղարքունիքի ավտոճանապարհների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով

ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 60  միլիոն 45 հազար դրամ հատկացնել   Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից, 1 միլիոն 156 հազար   դրամ է նախատեսվել Մ-10, Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 1 կիլոմետր  հատվածի վերակառուցման, 4 միլիոն 400 հազար  դրամ՝  Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 5,3 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման, 12 միլիոն 138 հազար  դրամ՝ Հ-29, Սեւան-Ծաղկունք–Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 18 կիլոմետր 200 մետր հատվածի հիմնանորոգման, 41 միլիոն 371 հազար  դրամ՝ Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ - /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 11 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման, 980 հազար  դրամ՝ Մ-10, Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի 21,500 կիլոմետրում գտնվող փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։