Էկոնոմիկայի նախարարն ընդունել է «Քարֆուր Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է «Քարֆուր Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 25-ին ընդունել է «Քարֆուր Արմենիա» ընկերության գործառնությունների եւ կոմերցիոն ղեկավար Ալի Աշքան Դարբանիին եւ արտահանման եւ ներմուծման գծով ղեկավար Գագիկ Ուռուտյանին։  Հանդիպմանը մասնակցել են նաեւ նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ընկերության կողմից կենդանական ծագում ունեցող արտադրանքի ՀՀ ներմուծման խնդիրերին եւ դրանց լուծման հնարավորություններին։

Հանդիպման ավարտին նախարարը հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունն աջակցել ընկերությանն իր գործունեությունը մեր երկրում իրականացնելու հարցում: