ՀՀ և ՌԴ նախարարները հավանություն են տվել ԵԱՏՄ զբոսաշրջության ամենամյա համաժողովի գաղափարին

ՀՀ և ՌԴ նախարարները հավանություն են տվել ԵԱՏՄ զբոսաշրջության ամենամյա համաժողովի գաղափարին
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կողմ են արտահայտվել ԵԱՏՄ հյուրընկալության ոլորտի ամենամյա համաժողովի գաղափարին: Այս մասին հայտնում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը։
Այսօր ավելի վաղ նախարարները Երևանում գործնական նախաճաշ են ունեցել բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնք էլ առաջ են քաշել համաժողովի գաղափարը: Ռեշետնիկովն իր հերթին առաջարկել է մասնակիցների կազմը չսահմանափակել եվրասիական հնգյակի երկրներով:
 
«Տաջիկստանը, Ուզբեկստանը և Իրանը մեր մշտական գործընկերներն ու հարևաններն են, որոնք «եվրասիական հնգյակի» մեջ չեն, բայց ակտիվորեն զարգանում են և ռուսական շուկայի և բիզնեսի հետ համագործակցության փոխադարձ պահանջարկ ունեն։ Կարևոր է նրանց նույնպես ներգրավել հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում օտարերկրյա ներդրումների հարցերի քննարկմանը»,-նշել է Ռեշետնիկովը։
 
Նրա խոսքով՝ կարելի է ներգրավել նաև Չինաստանին, որի հետ Ռուսաստանն առանց վիզայի ռեժիմ ունի զբոսաշրջային ուղևորությունների համար, և Հնդկաստանին, որը ձգտում է Ռուսաստանի հետ նույնպիսի համաձայնագիր ստորագրել:
 
Աղբյուրը`   armeniasputnik.am