Բենզինի գնի թանկացման պատճառները․ Աղասի Թավադյան

Բենզինի գնի թանկացման պատճառները․ Աղասի Թավադյան
Ներկայացնում ենք տնտեսագետ Աղասի Թավադյանի վերլուծությունը բենզինի գնի թանկացման պատճառների վերաբերյալ


Բենզինի գնի թանկացման պատճառները․

Բենզինը թանկանում է հունիսից սկսած։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023թ. հուլիսին, հունիսի համեմատ, Հանրապետությունում գրանցվել է բենզինի 11.1% գնաճ, իսկ հունիսին, մայիսի համեմատ, այն թանկացել է 10.5%-ով։

 

Նախ ուսումնասիրենք բենզինի գինը ԵԱՏՄ երկրներում, մեր հարևան երկրներում և մի շարք այլ երկրներում: Ինչպես երևում է առաջին գծապատկերից այն Հայաստանում հեմամատած մեր հարևանների և ԵԱՏՄ երկրների ամենաբարձրն է: Իրանում բենզինի ներքին շուկայական գնիը 11 դրամ է լիտրի համար, որը աշխարի ամենացածր գներից է: Սակայն սահմանին Իրանը մեզ բենզինը վաճառում է 400-ից 500 դրամով: 

 

Գծապատկեր 1. Բենզինի միջին գնիը Հայաստանում և մի շարք այլ պետություններում

image.png
 
Գծապատկեր 2-ում ներկայացված է բենզինի ընդհանուր քանակության ներմուծումը միլիոն լիտրով: Ինչպես երևում է գծապատկերից նավթամթերքի ներմուծման ծավալները 2010-ից 2017թ. սկիզբը եղել են գրեթե անփոփոխ: 2017 թվականից սկսած գրանցվել է նավթամթերիքի ներմուծման շարունակական և կայուն աճ: 2016թ. ներմուծվել է համապատասխանաբար 170 և 100 մլն լիտր դիզվառելիք և բենզին, իսկ 2022թ արդեն 600 և 450 հազար լիտր: Նավթամթերքը էներգիայի կարևոր աղբյուր է, որն ապահովում է տրանսպորտը և արդյունաբերական գործունեությունը: Երբ երկիրն ավելի շատ բենզին է ներկրում, դա ընդհանուր առմամբ նշանակում է, որ էներգիայի ներքին պահանջարկը մեծանում է: Սա կարող է լինել աճող տնտեսության ցուցանիշ, որը վկայում է սպառողական ծախսերի, ձեռնարկատիրական գործունեության և արդյունաբերական արտադրության աճի վերաբերյալ:
 
Գծապատկեր 2. Բենզինի և դիզվառելիքի Հայաստան ներմուծման տարեկան ծավալները
image.png
 
Գծապատկեր 3-ում ներկայացված է բենզինի գնի փոփոխությունը, ըստ 1in.am լրատվամիջոցի օրական հրապարակումների: Այս տվյալները ստացվել են քերելով 1in.am Յութուբյան ալիքի տեսանյութերի նկարները (thumbnails) բենզինի գների մասին: Ինչպես երևում է գծապատկերից բենզինի գինը վերջին շրջանում ամենաբարձրն է եղել 2022 թվականի ապրիլին, երբ 1 լիտր պրեմիում դասի բենզինը արժեր 540 դրամ: 2022թ. վերջին պրեմիում դասի բենզինի գինը նվազեց մինչև 380 դրամ 1 լիտրի համար: 2023 թվականին շարունակաբար գրանցվեց վառելիքի գնի բարձրացում: Թե ինչո՞վ էր պայմանավորված այդ բարձրացումը կքննարկենք հաջորդ գծապատկերներում:
 
Գծապատկեր 3. Բենզինի գինը Հայաստանում (ՀՀ դրամ)
image.png
 
Ստորև ներկայացված է բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման գինը: Այն հաշվարկվել է բաժանելով տվյալ ամսվա ներմուծման արժեքային և բնեղեն
տվյալները, որից ստացվել է բենզինի գնի կիլոգրամի ներմուծումը ԱՄՆ դլորով: Ստացված ցուցանիշը բաժանվել է բենզինի և դիզելի խտության վրա և բազմապատկվել տվյալ ամսվա միջին ԱՄՆ դոլար դրամ փոխարժեքով: Դիզելային վառելիքը 76 տոկոսը ներմուծվում է Ռուսաստանից, 10.2 տոկոսը Իրանից: Հետաքրքիրն այն է որ ճիշտ է Իրանի ներքին շուկայում բենզինի լիտրը վաճառվում է 11 դրամով, այն Հայաստան ներմուծվում է գրեթե նույն գնով, ինչ Ռուսաստանից: Սա կարող է քաղաքական պատճառներ ունենալ, քանի որ Ռուսաստանից եկող նավթամթերքի գնիը թանկ է, քանի որ բարձր են տրանսպորտային ծախսերը, իսկ Իրանի հետ մենք ունենք ուղիղ սահման:
 
Գծապատկեր 4. Բենզինի և դեզվառելիքի ներմուծման գինը
image.png
 
Վերջին գծապատկերում ներկայացված է բենզինի ներմուծման գնի և շուկայական գնի դինամիկան դիզելային վեռելիքի և բենզինի համար: Ինչպես երևում է ներմուծման գինը և շուկայական գինը ունեն կախվածության մեծ աստիճան: Շուկան մրցունակ է և արագ արձագանքում է սահմանին բենզինի գների փոփոխությանը: Բենզինի գինը կարգավորելու և այն իջեցնելու համար առաջին հերթին այն պիտի կարգավորվի սահմանին: Ինչպես ցույց էր տված 1-ին գծապատկերում, ԵԱՏՄ երկրների և մեր հարևան երկների համեմատ Հայաստանում բենզինի գինը ամենաբարձրն է: Մենք գտնվում ենք ԵԱՏՄ ընդհանուր շուկայում և ըստ ԵԱՏՄ համաձայնագրի պետք է գործի ընդհանուր էներգառեսուրսների շուկա: Բենզինի գնի համեմատաբար բարձր լինելը հիմնականում պայմանավորված է տրանսպորտային ծախսերով և պետք է քայլել ձեռներկել այն ապագայում իջեցնելու համար:
 
Գծապատկեր 5. Նավթամթերքի ներմուծաման և շուկայական գնի տարբերությունը
image.png