Շուրջ 200 հա տարածքով անտառպուրակ՝ Դալմայի այգիներում. Երևանում նախադեպը չունեցող նախագիծ կիրականացվի

Շուրջ 200 հա տարածքով անտառպուրակ՝ Դալմայի այգիներում. Երևանում նախադեպը չունեցող նախագիծ կիրականացվի

Ըստ Երևանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրության․

Դալմայի այգիների շուրջ 200 հա տարածքում կստեղծվի նոր անտառպուրակ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ այգին կունենա անտառային գոտի, մարզահրապարակներ, խաղահրապարակներ ու ջրային ավազան:
***
Երևանի կենդանաբանական այգու տարածքը 30-40%-ով կընդլայնվի. կօգտագործվեն հաշվեկշռում առկա հարակից գոտիները:   
***
Քաղաքացիներն առցանց քարտեզների միջոցով հնարավորություն կունենան տեղեկատվություն ստանալ հասարակական տրանսպորտի տեղադիրքի վերաբերյալ:  Անհրաժեշտ սարքերն արդեն մատակարարված են, տեղադրումը՝ երթուղիներում սկսված: 
***
Էրեբունու Մուշական թաղամասում ընթացքի մեջ են 5 կմ երկարությամբ կոյուղատար համակարգի կառուցման աշխատանքները: Շուրջ 1600 բնակչություն ունեցող թաղամասը կոյուղի երբևէ չի ունեցել:
***
Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնում շուտով կներդվի եռալեզու համակարգ՝ օտարազգի քաղաքացիներին ևս սպասարկելու համար: Փորձարկումից հետո կգործարկվի նաև բջջային հատուկ հավելված, որով կառաջնորդվեն արագ արձագանքման աշխատանքային խմբերը: