Փարիզի իշխանությունները 2023թ. սեպտեմբերի 1-ից արգելել են էլեկտրական սկուտերների վարձակալությունը

Փարիզի իշխանությունները 2023թ. սեպտեմբերի 1-ից արգելել են էլեկտրական սկուտերների վարձակալությունը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի իշխանությունները 2023թ. սեպտեմբերի 1-ից քաղաքում արգելել են էլեկտրական սկեւտերների վարձակալության ծառայությունների գործունեությունը։ Քաղաքի ադմինիստրացիան չի երկարացրել Dott, Lime և Tier ծառայությունների թույլատվությունների ժամկետները։

Ընկերությունները պետք է կարճ ժամանակում Փարիզի փողոցներից հավաքեն իրենց սկուտերները։ Ընկերություններն արդեն հայտարարել են, որ իրենց էլեկտրական փոխադրամիջոցները տանելու են Ֆրանսիայի այլ քաղաքներ կամ էլ այլ երկրներ՝ Գերմանիա, Լեհաստան, Բելգիա, Իտալիա և Իսրայել։ Ինչ կայանում է Փարիզին, ապա Tier ընկերությունն արդեն իսկ քննարկում է 10,000 էլեկտրահեծանիվների տեղակայում քաղաքում։

Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքապետարանի կողմից էլեկտրական սկուտերների արգելքի մասին որոշում հետևել է տեղական հանրաքվեի արդյունքին, որի համաձայն մասնակիցների 89% դեմ էր արտահայտվել այս փոխադրամիջոցներին։

Աղբյուրը՝  b24.am