Լոռու մարզի Սպիտակ համայնքի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները շարունակվում են

Լոռու մարզի Սպիտակ համայնքի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները շարունակվում են
Միասնական սոցիալական ծառայության Լոռու մարզի Սպիտակ համայնքի տարածքային կենտրոնի շինարարական աշխատանքները շարունակվում են։
Սպիտակ համայնքի շուրջ 28 000 բնակիչ առաջիկայում հնարավորություն կունենա մեկ պատուհանի սկզբունքով ստանալ սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծառայությունները՝ ավելի որակյալ, մատչելի և հարմարավետ շենքային պայմաններում։
 Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կառուցվող, կահույքով և տեխնիկական սարքավորումներով համալրվող այս կենտրոնում ևս սոցիալական ծառայությունների միասնական համակարգի միջոցով համապարփակ կգնահատվեն յուրաքանչյուր ընտանիքի կարիքները, կտրվեն համապատասխան ծառայություններ։