Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, Հայաստանի առանձին շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, Հայաստանի առանձին շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․

Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 30-ին, սեպտեմբերի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-21 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝՝
Օգոստոսի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 1-3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։ 

Երևան քաղաքի օգոստոսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     41.2°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         8.6°C (1988թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     23.7°C