ԵԱՏՄ երկրներում պետական գնումների դեպքում բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչում կլինի

ԵԱՏՄ երկրներում պետական գնումների դեպքում բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչում կլինի
ԵԱՏՄ-ում համաձայնագիր են ստորագրել պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին։ Տեղեկությունը հայտնում է ԲԵԼՏԱ-ն: Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում ԵՏՀ Խորհրդի հերթական նիստի վերջում:
Օրակարգում ներառված էր 43 հարց, որոնք ընդգրկում էին ԵԱՏՄ շրջանակում տեխնիկական և մաքսային կարգավորման, անդամ պետությունների միջև թվային համագործակցության, միության միջազգային դիրքավորման ոլորտները: 
Ստորագրված համաձայնագրի մշակումն ու ստորագրումը պայմանավորված են ներկայումս միության անդամ մի պետության ռեզիդենտ բանկերի կողմից տրված բանկային երաշխիքների օգտագործման հնարավորության բացակայությամբ՝ որպես պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցության հայտի ապահովում և մյուս մասնակից պետության պատվիրատուների կողմից այդպիսի գնումներ կատարելիս պայմանագրի ապահովում։ 
 
ԵՏՀ Խորհրդի անդամները քննարկել են մինչև 2030 և 2045 թվականներին ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հիմնական խնդիրների և առանցքային ուղղությունների մասին հռչակագրի նախագիծը: Նախատեսվում է, որ այդ փաստաթուղթը կընդունվի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2023 թվականի դեկտեմբերին կայանալիք նիստում:
 
Բացի այդ, հավանության է արժանացել Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագիծը, որով նախատեսում է ներկայացնել 2023-2024 թվականների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման կանխատեսումները անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, կտավատի, կաշվե հումքի, բամբակի և բրդի վերաբերյալ առաջարկի և պահանջարկի հաշվեկշիռները ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից դրանց օգտագործման համար:
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am