Այս տարվա առաջին կիսամյակում օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է 1 188 776, ժամանել՝ 1 213 004 մարդ

Այս տարվա առաջին կիսամյակում օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է 1 188 776, ժամանել՝ 1 213 004 մարդ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է 1 188 776, ժամանել՝ 1 213 004 մարդ։ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ երկու օդանավակայաններում՝ Զվարթնոց եւ Շիրակ, ուղեւորահոսքը կազմել է 2 մլն 401 հազար 780 մարդ: 

Զվարթնոց օդանավակայանում նշված ժամանակահատվածում ուղեւորահոսքը կազմել է 2 361 985 մարդ։ Ժամանել է 1 193 086 քաղաքացի, մեկնել՝ 1 168 899։

Շիրակ օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 39 795 մարդ։ Ժամանել է 19 918 քաղաքացի, մեկնել ՝ 19 877։

Նշենք, որ Զվարթնոց օդանավակայանում 2022 թվականի առաջին կիսամյակում ուղեւորահոսքը կազմել է 1 323 811 մարդ (ժամանել է 665 940 քաղաքացի, մեկնել ՝ 657 871):

Շիրակ օդանավակայանում նույն ժամանակահատվածում ուղեւորահոսքը կազմել է 32 557 մարդ (ժամանել է 15 668 քաղաքացի, մեկնել ՝ 16 889):

2022 թվականի առաջին կիսամյակում ժամանածների թիվը (հաշվի առնելով երկու օդանավակայանների տվյալները) կազմել է 681 608 մարդ։ Նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը 674 760 է։

Աղբյուրը՝   news.am