Բաբկեն Սեդրակյանը Մոսկվայում մասնակցել է «Միջազգային տրանսպորտային գագաթնաժողով 2023»-ին

Բաբկեն Սեդրակյանը Մոսկվայում մասնակցել է «Միջազգային տրանսպորտային գագաթնաժողով 2023»-ին

Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Մաքսիմ Լիկսուտովի հրավերով Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է «Միջազգային տրանսպորտային գագաթնաժողով 2023»-ին, որը նվիրված էր աշխարհի խոշորագույն երկրներում տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների զարգացմանը։

Ըստ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի հաղորդագրության, գագաթնաժողովի ընթացքում  Եվրոպայի, Հարավարևելյան Ասիայի, Հարավային և Կենտրոնական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարբեր երկրների քաղաքների քաղաքապետերը, նախարարները, տրանսպորտի և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները ներկայացրել են տրանսպորտի ոլորտում լավագույն համաշխարհային փորձը։

Գագաթնաժողովի աշխատանքները շարունակվել են պանելային և կլոր սեղան-քննարկումներով, որտեղ Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները, թվային ցուցանիշները, տեսլականն ու ապագայի ծրագրերը։

Գագաթնաժողովի շրջանակներում մասնակից 60 երկրների ներկայացուցիչները շրջայց են կատարել Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և Էլ․ հավաքակայաններում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, վագոնային պարկին, ինչպես նաև 1935 թվականին արտադրված և մինչ այժմ շահագործվող շարժակազմերի աշխատանքներին։