Գյումրիում իրականացվում է բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ծրագիր

Գյումրիում իրականացվում է բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ծրագիր

Գյումրիում իրականացվում է բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ծրագիր։  Ծրագիրն իրականացվում է  սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Այս ծրագրի իրականացման արդյունքում բնակարանների ջեռուցման նպատակով սպառվող էլեկտրաէներգիայի, գազի ծախսերը կկրճատվեն 30-60 %-ով:

Սուբվենցիոն այս ծրագիրն իրականացվում է  Գյումրու Պարույր Սևակ 1, Եղիշե Չարենց 7ա, Մուշ 2թաղ. 7/1 հասցեների բազմաբնակարան շենքերում։ Իրականացվում է շենքերի արտաքին պատերի ջերմամեկուսացում, շենքերի տանիքների ջերմամեկուսացում, ընդհանուր տարածքներում նոր էներգաարդյունավետ դռների և պատուհանների տեղադրում, էներգաարդյունավետ լուսավորության համակարգի տեղադրում:

Վերանորոգվում են նաև համայնքապատկան տասը մանկապարտեզներ՝ կրկին սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։