Վահան Քերոբյանն ու Նիդերլանդների դեսպանը կարևորել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը

Վահան Քերոբյանն ու Նիդերլանդների դեսպանը կարևորել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը
Նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Նախարարը բարձր է գնահատել դեսպանի ներդրումը Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման գործում և հաջողություն մաղթել նրան իր հետագա գործունեության մեջ:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել իր առաքելության ընթացքում ձևավորված փոխադարձ ջերմ հարաբերությունների և արդյունավետ աշխատանքի համար։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը: Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։