Դավիթ Խուդաթյանը այցելել է Սարդապապատ գյուղ հետևելու մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Դավիթ Խուդաթյանը այցելել է Սարդապապատ գյուղ հետևելու մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին
Օգոստոսի 30-ին Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավարի տեղակալների, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Սարդապապատ գյուղ` տեղում հետևելու մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Գյուղի վարչական ղեկավարի, մանկապարտեզի տնօրենի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը շրջել է հիմնանորոգվող մասնաշենքում, քննարկել նախագծային լուծումները:
Ծրագիրն իրականացվում է 2022 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակում, որի արժեքը 224 368 250 ՀՀ դրամ է:
Նախատեսված էր իրականացնել մանկապարտեզի գործող մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներ՝ սեյսմազինվածության ուժեղացում, հին դռների ու պատուհանների նորով փոխարինում, ներքին հարդարման աշխատանքներ, սանհանգույցների վերանորոգում, տաք և սառը ջրամատակարարման իրականացում, ջեռուցման համակարգի անցկացում, բակային տարածքի բարեկարգում և նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։
Հիմնանորոգվող մանկապարտեզը 4 խմբանի է, նախատեսված 110 - 120 երեխայի համար:
Ներքին հարդարման աշխատանքները ավարտական փուլում են, առաջիկայում կմեկնարկեն բակի բարեկարգման աշխատանքները։
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում զուգահեռաբար ընթանում է նաև մանկապարտեզի գույքի ձեռքբերման ծրագիրը։
Մանկապարտեզը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ։