Համայնքապատկան բնակարանների վերանորոգում՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում

Համայնքապատկան բնակարանների վերանորոգում՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում
Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանի և համայնքի անշարժ գույքի, բնակարանային տնտեսության և համատիրությունների աշխատանքի համակարգման բաժնի պետ ժ/պ Գևորգ Գրիգորյանի հետ եղել են վերանորոգված սոցիալական բնակարաններում, ուսումնասիրել ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, տեղում քննարկել բնակարանների բաշխման, շահառուների ընտրության և հարակից մի շարք հարցեր:
Ծրագրի շրջանակներում համայնքապատկան 11 բնակարանի կոսմետիկ վերանորոգում է իրականացվել՝ մոտ 13.5 մլն դրամ: Որպես սոցիալական բնակարաններ դրանք տրամադրվելու են շահառուներին:
Եվս երկու համայնքապատկան բնակարան վերանորոգվել է միայն համայնքի միջոցներով՝ մոտ 5 մլն դրամ: Տվյալ բնակարանները ևս, որպես սոցիալական բնակարաններ, տրամադրվելու են անօթևան բնակիչների/ընտանիքների: