Ֆրանսիայում ապրիլից ի վեր առաջին անգամ գնաճն արագացել է

Ֆրանսիայում ապրիլից ի վեր առաջին անգամ գնաճն արագացել է

Ֆրանսիայում սպառողական գներն օգոստոսին տարեկան կտրվածքով աճել են 4.8%-ով՝ հուլիսի համեմատ աճելով 0.5 տոկոսային կետով: Այս մասին ասվում է Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի զեկույցում։

«Սպառողական գների աճը տարեկան կտրվածքով 2023-ի օգոստոսին կազմել է 4.8%՝ նախորդ ամսվա 4.3%-ից հետո: Դա պայմանավորված է էներգակիրների գների բարձրացմամբ»,- ասվում է զեկույցում։

Հանրապետությունում գնաճի արագացում այս տարվա ապրիլից ի վեր առաջին անգամ է նկատվում։

Էներգակիրների արժեքը օգոստոսին աճել է 6.8%-ով, մինչդեռ հուլիսին այս ցուցանիշը կազմել է 3.8%։ Պարենային ապրանքների գների աճը որոշակիորեն դանդաղել է և կազմել 11.1%՝ նախորդ ամսվա 12.7%-ի դիմաց։

Աղբյուրը`   b24.am