ՌԴ-ն Թուրքիային տեղեկացրել է, թե ինչ պետք է անեն Արևմուտքում՝ հացահատիկի գործարքը վերականգնելու համար. Լավրով

ՌԴ-ն Թուրքիային տեղեկացրել է, թե ինչ պետք է անեն Արևմուտքում՝ հացահատիկի գործարքը վերականգնելու համար. Լավրով

Ռուսաստանը Թուրքիայի ուշադրությանն է ներկայացրել, թե ինչ պետք է անի Արևմուտքը՝ հացահատիկի գործարքը վերականգնելու համար, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո։

«Խոսեցինք, իհարկե, այն խնդրի մասին, որն առաջացավ ուկրաինական նավահանգստներից հացահատիկի արտահանման սևծովյան նախաձեռնության դադարեցումից հետո։ Մենք մեր թուրք գործընկերներին փոխանցեցինք մեր ըմբռնումը, թե ինչ պետք է արվի Արևմուտքում, առաջին հերթին, այս նախաձեռնության կենսունակությունը վերականգնելու համար»,- ասել է նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։ 

Հացահատիկի գործարքը դադարեցվել է հուլիսի 18-ին, երկուշաբթի օրը Ռուսաստանի Դաշնությունը տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին՝ դրա երկարաձգման դեմ իր առարկության մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի հետ գործարքի պայմանները չեն պահպանվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել իրենց խոստումները։ Պուտինը բազմիցս նշել է, որ Արևմուտքն ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանել է իրենց երկրներ, և գործարքի հիմնական նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյաններին, այդպես էլ չի իրականացվել։

Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության գործունեությունը դադարեցնելուց և ծովային մարդասիրական միջանցքը փակելուց հետո, 2023 թվականի հուլիսի 20-ի կեսգիշերից ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը կդիտարկվեն որպես ռազմական բեռների պոտենցիալ փոխադրող և կհամարվեն ներգրավված ուկրաինական հակամարտությունում՝ Կիևի ռեժիմի կողմից, չորեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Աղբյուրը՝   news.am