Գեղարքունիքի մարզում գտնվող պետական գույքը կօտարվի մրցույթով

Գեղարքունիքի մարզում գտնվող պետական գույքը կօտարվի մրցույթով

Կառավարությունը որոշել է Գեղարքունիք մարզի Սևան քաղաքի Գործարանային փողոց 9 հասցեում գտնվող գույքը ներկայացնել օտարման՝ մրցույթով: Գույքը հանդիսանում է պետական սեփականություն, ամրացված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին:

Այն իրենից ներկայացնում է հանգստյան տուն, որը ներկայումս չի շահագործվում և ունի հիմնանորոգման կարիք։

Մրցույթով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 584 000 000 դրամը, ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 46 942 500 դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև Գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 1 707 649.20 դրամը։