Սեպտեմբերի 2-ին աշխարհի 16 երկրներում տեղի կունենան «SOS Artsakh» հանրահավաքներ և բողոքի գործողություններ

Սեպտեմբերի 2-ին աշխարհի 16 երկրներում տեղի կունենան «SOS Artsakh» հանրահավաքներ և բողոքի գործողություններ

Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ, ի զորակցություն շրջափակված Արցախի, աշխարհի 16 երկրներում այս օրերին տեղի են ունենալու «SOS Artsakh» խորագրով հանրահավաքներ և բողոքի գործողություններ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Երևանում հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, ժամը 18։00-ին Ազատության հրապարակում»,-հավելել է նա: