Tesla-ն Չինաստանում ներկայացրել է Model 3-ի թարմացված տարբերակը

Tesla-ն Չինաստանում ներկայացրել է Model 3-ի թարմացված տարբերակը

Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla-ն Չինաստանում ներկայացրել է Model 3-ի թարմացված տարբերակը: Այս մասին ասվում է Չինաստանում ընկերության ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

Սա մոդելի առաջին թարմացումն է թողարկումից ի վեր: Հիմնական տարբերակի արժեքը կկազմի 259.9 հազար յուան ​​(36.6 հազար դոլար), իսկ ամենավերջին կոնֆիգուրացիայի համար գնորդները պետք է վճարեն 295.9 հազար յուան ​​(41.6 հազար դոլար):

Նորացված մոդելում էներգիայի պաշարը կլինի մոտավորապես 9%-ով ավելի, կունենա ավելի հարամարավետ սրահ, իսկ հետևի նստատեղերում ուղևորների համար կլինեն դիսփլեյներ։

Հիշեցնենք՝ Tesla-ի էլեկտրական մեքենաների արտադրության գործարանը գտնվում է Շանհայում: Դրա կառուցման պայմանագիրը ստորագրվել է 2018 թվականի հուլիսին։

Աղբյուրը՝   b24.am