2023 թվականին ԵԱՏՄ առևտրաշրջանառության 90 տոկոսը կլինի ազգային արժույթներով. Լավրով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխադարձ առևտրաշրջանառությունն ազգային և բարեկամական արժույթներով 2023 թվականին կհասնի 90 տոկոսի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԳԻՄՕ-ի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անցյալ տարի այդ ցուցանիշը 76 տոկոս է կազմել։
«Անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխհաշվարկների 76 տոկոսն արդեն իրականացվել է ոչ թե դոլարով, այլ առաջին հերթին ազգային և բարեկամական արժույթներով, իսկ այս տարի 90 տոկոս է սպասվում», - ասել է Լավրովը:
Նախարարն ավելացրել է, որ ԵԱՏՄ նախագծերի իրականացումը չպետք է կախված լինի միջազգային տնտեսական կապերի սպասարկման մեխանիզմներից, որոնք վերահսկվում են ԱՄՆ-ի և դրա դաշնակիցների կողմից, և դոլարը, եվրոն և իենը անվստահելի արժույթներ է անվանել: