Ստեփանակերտի որոշ դպրոցներում սեպտեմբերի 4-ին և 5-ին ուսումնական գործընթաց չի իրականացվելու

Ստեփանակերտի որոշ դպրոցներում սեպտեմբերի 4-ին և 5-ին ուսումնական գործընթաց չի իրականացվելու

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են․  

«Հարգելի' հայրենակիցներ   Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի հ. 2, 5, 6, 7, 9, 10 և 12 հիմնական դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու` կապված հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնների ձեռք բերման գործընթացի հետ։  

Մյուս դպրոցներում դասերը կընթանան սովորական հունով»։