Դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

Շաբաթ օրը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։
Քաղաքացին Արշալույս գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի առկայության իրականացրել է խորքային հորի ապօրինի հորատում։


Ապօրինի հորատման աշխատանքները տեսուչների կողմից դադարեցվել են։
Իրավախախտը կենթարկվի պատասխանատվության։