Ինչպես հաշվարկել և վճարել ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանում և օտարերկրյա պետություններում ստացված հարկվող եկամտից եկամտային հարկը

Ինչպես հաշվարկել և վճարել ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանում և օտարերկրյա պետություններում ստացված հարկվող եկամտից եկամտային հարկը

Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել  և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով: 

Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանում հաշվարկվող եկամտային հարկի գումարները:  Իսկ, եթե Հայաստանում առաջանում է վճարման ենթակա եկամտային հարկ, ապա նրանք պարտավոր են ինքնուրույն հաշվարկել այն և  մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը, բա­ցա­ռա­պես էլեկ­տրո­­նա­­յին եղա­նակով, հարկային մար­մին ներ­կա­յացնել եկամտային հարկի և սոցիա­լա­կան վճարի տարեկան հաշ­վար­կ:

Հարկերն ինքնուրույն հաշվարկելու և վճարելու համար ֆիզիկական անձը պետք է կատարի հետևյալ քայլերը.

Քայլ 1

Հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար և կնքել հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկ վճարողների սպասարկման  ցանկացած բաժին կամ լիազորելով այլ անձի՝ իր անունից հանդես գալու հարկային մարմնում, ինչպես նաև առցանց եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի file-online.taxservice.am  միջոցով։

Քայլ 2

Բա­ցա­ռա­պես էլեկ­տրո­­նա­­յին եղա­նակով՝ file-online.taxservice.am  համակարգի միջոցով, հարկային մար­մին ներ­կա­յացնել համապատասխան տարվա եկամտային հարկի տարե­կան հաշ­վար­կ: ՀՀ քաղաքացիների համար անհրաժեշտ է լրացնել 163 ձևը, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար՝ 164 ձևը։

 Քայլ 3

Հաշ­վարկված եկա­մտա­յին հարկը պետք է վճա­րել պետական բյու­ջե՝ 900008000490 միասնական հաշվին: Վճարում կատարելիս պարտադիր է  նշել ֆիզիկական անձի անուն, ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ 

Տարեկան հաշվարկ ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց             ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է՝ ինքնուրույն  հաշվարկել ու վճարել եկամտային հարկի գումարները և խուսափել տույժերից:

 Մանրամասները՝ տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=xmz7P3i11nM