Դուբայում մեկնարկում է աշնանային սեզոնը

Դուբայում մեկնարկում է աշնանային սեզոնը

Դուբայում աշնանային սեզոնի մեկնարկին միշտ անհամբերությամբ են սպասում։ Ամառային արձակուրդներից հետո կրկին իրենց դռներն են բացում սիրված տեսարժան վայրերը, զբոսայգիները և դիտահարթակները, որոնք փակ են լինում ամռան ամիսներին:  Քաղաքը սպասում է նոր բացահայտումների, փառատոների և ցուցահանդեսների:

Դուբայն այս աշնանը ճանապարհորդներին կառաջարկի ավելի շատ հնարավորություններ հետաքրքիր ժամանցի համար՝ անապատի տպավորիչ արկածներից և skydiving-ից մինչև գաստրոնոմիական փորձառություններ և համաշխարհային բրենդների նորաձևության ցուցադրություններ: Դուբայը խոստանում է յուրաքանչյուրին հանգստի անմոռանալի պահեր։

Սեպտեմբերի 15-ին կվերաբացվի Dubai Miracle Garden-ը՝ աշխարհի ամենամեծ ծաղիկների այգին,  որի հիմնական գրավչությունը հայտնի շենքերի և ճարտարապետական կառույցների ճշգրիտ կրկնօրինակներն են՝ պատրաստված 50 միլիոն տնկված ծաղիկներից, ինչպես նաև Սիրո ծառուղու սրտաձև կամարները, որոնք սիրելի են հատկապես այգում զբոսնող սիրահար զույգերի համար:

Սեպտեմբերի 16-ին իր աշխատանքը կվերսկսի շատերի կողմից սիրված Hot Air Balloon-ը՝ օդապարիկով թռիչքներ Արաբական անծայրածիր անապատի վրայով: 1200 մետր բարձրության վրա ճանապարհորդները կտեսնեն անծայրածիր ավազաբլուրներ, արածող վիթեր և գեղատեսիլ Հաջարի լեռները:

Աղբյուրը՝   b24.am