«Դայմենշն» ՓԲԸ-ն տեղաբաշխում է «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային 11.50% դրամային եւ 6.25% դոլարային տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերը

Դայմենշն ներդրումային ընկերությունը ս. թ. օգոստոսի 28-ից իրականացնում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 4,000,000,000 ՀՀ դրամ և 2,000,000 ԱՄՆ դոլար:
Դրամային և դոլարային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար կազմում է 11.50% և 6.25%, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ 3 ամիս:
«Դայմենշն ներդրումային ընկերությունն ունի տեղաբաշխման ծառայությունների մատուցման և Ֆասթ Բանկի հետ համագործակցության արդյունավետ փորձ: Մեր արհեստավարժ թիմը ջանասիրաբար աշխատում է՝ տեղաբաշխումը հաջողությամբ իրականացնելու համար», - նշել է «Դայմենշն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լևոն Մովսիսյանը:
Տեղեկացնենք նաև, որ Ֆասթ Բանկի պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում՝ ապահովելով ազատ շրջանառություն։ Պարտատոմսերի գնանշումն իրականացվելու է շուկա ստեղծողի կողմից:
Ծրագրային ազդագրին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով:
Պարտատոմսերը կարող եք ձեռք բերել Ֆասթ Բանկի 30 մասնաճյուղերից կամ «Դայմենշն» ՓԲԸ-ից:
Անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010 54 56 70 հեռախոսահամարով:
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի մասին
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալու և օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելուն և թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված բանկ է։
«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին
Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, Ընկերության նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գործընկերների գլոբալ ցանց: