Կառավարությունը «Արտաքսատա» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքով հողամաս օտարելու համաձայնություն է տվել

Կառավարությունը որոշում է ընդունել «Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ի կողմից մշակված ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Արտաքսատա» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
«Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի տարածքում կիրականացնի «Գոլֆի ակումբի և ակադեմիայի հիմնում» ներդրումային ծրագիրը։
Ներդրումային ծրագրով նախատեսվում է՝
- գոլֆի ակումբ` բազմաֆունկցիոնալ մասնաշենքով և խաղադաշտերով,
- գոլֆի դպրոց (ակադեմիա)՝ մարզադաշտերով և մարզահամալիրով,
- հյուրանոցային համալիր,
- մեծահասակների հանգստյան տուն,
- մանկապատանեկան ամառային ճամբար - հյուրանոց,
- մարզահամալիր՝ իր հյուրանոցով, ֆուտբոլի դաշտերով և թենիսի կորտերով,
- բարձր և միջին կարգի բնակելի շենքեր և առանձնատներ,
- ծառայողական բնակելի թաղամաս,
- ադմինիստրատիվ, համայնքային և կոմերցիոն նշանակության շենքեր,
- համալիրին ենթակա արտադրական, պահեստային կառույցներ,
- այգիներ:
Ծրագրի կապիտալ ներդրուﬓերի ընդհանուր գումարը նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 172 մլն ԱՄՆ դոլար։ Կստեղծվի 180-200 աշխատատեղ։