Հայաստանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 5-9-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 7-9-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա  2-3,  Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 9-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      36.0°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         5.8°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     22.5°C