Հայտնի է տարին, երբ մայներները կարտադրեն պատմության մեջ վերջին բիթքոինը

Հայտնի է տարին, երբ մայներները կարտադրեն պատմության մեջ վերջին բիթքոինը

Կրիպտոարժույթների աշխարհում, որտեղ անկայունությունն ու անորոշությունը սովորական են, բիթքոինը մնում է եզակի ակտիվ՝ ֆիքսված մատակարարմամբ:

Բիթքոինի ստեղծող Սատոշի Նակամոտոն սահմանել է 21 մլն բիթքոինի հստակ քանակ: Մինչ օրս մայն է արվել ավելի քան 19 մլն բիթքոին, ինչը թողնում է միայն մի քանի միլիոն ապագա մայներների համար:

Բիթքոին մայներները վաստակում են 2 եղանակով՝ ցանցի նոր բլոկի ստեղծման պարգևներ և ընթացիկ գործարքների վճարներ:

Բիթքոինի բլոկչեյնին ավելացված յուրաքանչյուր նոր բլոկով մայներները պարգևատրվում են 6,25 բիթքոինով: Այս պարգևը նվազում է մոտավորապես 4 տարին մեկ անգամ և հայտնի է որպես «հալվինգ»:

Ըստ ընթացիկ ժամանակացույցի՝ վերջին բիթքոինը մայնինգի կենթարկվի մինչև 2140թ․։ Այս կետից հետո մայներների միակ եկամտի աղբյուրը կմնան գործարքների վճարները:

Բիթքոին էնտուզիաստները կարծում են, որ ցանցի աճի և օգտատերերի թվի աճի հետ վճարների եկամուտը կավելանա՝ փոխհատուցելով բլոկային պարգևների բացակայությունը։

Աղբյուրը՝   b24.am