Հունգարիայի իշխանությունը պատրաստ է մեկ միլիարդ խմ գազի դիմաց ներել Ադրբեջանին ցանկացած ոճիր

Հունգարիայի իշխանությունը պատրաստ է մեկ միլիարդ խմ գազի դիմաց ներել Ադրբեջանին ցանկացած ոճիր

Հունգարիան ծրագրում է Ադրբեջանից գնել 1 միլիարդ խորանարդ մետր բնական գազ՝ իր մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սիյարտոն ԵՄ-ին կոչ է արել միջոցներ հատկացնել խողովակաշարերի թողունակությունն ընդլայնելու համար, որոնցով ադրբեջանական բնական գազը կարող է մատակարարվել Ռումինիա և Հունգարիա: Օգոստոսին Բուդապեշտը և Բաքուն ստորագրեցին քաղաքական համաձայնագիր, ըստ որի՝ Հունգարիա ադրբեջանական գազի մատակարարումների ծավալը կավելանա մինչև մոտ 1 միլիարդ խորանարդ մետր։

Աղբյուրը՝   news.am