ԱՊՀ-ում մշակում են բազմաբևեռ աշխարհում միջպետական հարաբերությունների սկզբունքները

ԱՊՀ-ում մշակում են բազմաբևեռ աշխարհում միջպետական հարաբերությունների սկզբունքները

ԱՊՀ երկրների փորձագետները պատրաստում են Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների հայտարարությունը բազմաբևեռ աշխարհում միջպետական հարաբերությունների սկզբունքների մասին: Այս մասին հայտնել է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Մինսկում կայացել է բազմաբևեռ աշխարհում միջպետական հարաբերությունների սկզբունքների մասին Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների հայտարարության նախագծի լրամշակման և համաձայնեցման փորձագիտական խմբի նիստը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայության տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:

Նշվում է, որ փաստաթղթի պատրաստումը նախաձեռնել է ռուսական կողմը: Հայտարարության նախագծում հաստատվում է ԱՊՀ-ի բաց լինելը միջազգային իրավունքին համապատասխան լայն միջազգային համագործակցության համար և ընդգծվում է «միջազգային հարաբերությունների ավելի արդար ճարտարապետության» կառուցմանն աջակցելու մտադրությունը։

Հստակեցվում է, որ նիստի մասնակիցները որոշել են շարունակել աշխատանքը հայտարարության նախագծի տեքստի շուրջ:

Աղբյուրը՝   armeniasputnik.am