Ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին

Ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները  մոտենում են ավարտին
Արարատյան զանգվածի թիվ 11, 17, 18,19 բազմաբնակարան բնակելի շենքերի հարակից ճանապարհի ավելի քան 2044 քմ ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին։
Աշխատանքները իրականացվում են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում` պետություն-համայնք համաֆինանսավորմամբ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 31 441 900 ՀՀ դրամ։
Տեղի բնակիչները երկար են երազել դուռ ու լուսամուտ բացելու, թարմ օդ շնչելու մասին: Մշտապես փորձել են միջավայրը մաքուր պահել, բայց չի հաջողվել: Բնակիչների ոգևորությունը աշխատանքի ամենամեծ գնակատականն է։
Քայլ առ քայլ երազանքների համայնք կառուցելու ճանապարհին…