Սևանա լճից դուրս է բերվել 107 ապօրինի խեցգետնաորսիչ

Սևանա լճից դուրս է բերվել 107 ապօրինի խեցգետնաորսիչ
Վերահսկողության միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 107 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 154 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ
Սեպտեմբերի 1-ին և 6-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում «Արտանիշի» արգելոցի ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 107 հատ ապօրինի խեցգետնաորսիչ,, թվով 154 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։
 Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։
Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։