Մեկնարկել է Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի Երևանյան - Շահումյան հատվածի հիմնանորոգումը

Մեկնարկել է Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի Երևանյան - Շահումյան հատվածի հիմնանորոգումը
Աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում, համայնքային բյուջեի 65% և պետական բյուջեի 35% ֆինանսավորմամբ:
Նախատեսված է 320 մետր երկարությամբ (2390 քմ) ճանապարհի երկշերտ ասֆալտապատում, եզրաքարերի տեղադրում, 1100 քմ մայթի կառուցում:
Պետական համաֆինանսավորման ծրագրով նշված հատվածում 2023 թվականի ընթացքում արդեն իսկ փոխվել են խմելաջրի ջրագծերը, ինչը ճանապարհի հետագա շահագործումը կդարձնի ավելի անվտանգ:
Ծրագրի ավարտին նախատեսված է փողոցի նորոգվող հատվածի գծանշում և ճանապարհի կահավորում երթևեկության նշաններով:
Աշխատանքներն իրականացվում են օրացուցային գրաֆիկին համապատասխան, այս պահին ընթանում են եզրաքարերի տեղադրման և ճանապարհի հողային պաստառի փոխման աշխատանքներ:
Ճանապարհը պատրաստ կլինի տարեվերջին: