ՄԱԿ-ը կանխատեսում է, որ սովը մինչեւ 2030թ. կարող է սպառնալ Երկրի բնակչության 8 տոկոսին

ՄԱԿ-ը կանխատեսում է, որ սովը մինչեւ 2030թ. կարող է սպառնալ Երկրի բնակչության 8 տոկոսին

Պարենային անվտանգության իրավիճակը մինչեւ 2030թ. կարող է վատթարանալ, այդ ժամանակ սովի կարող է բախվել մոլորակի բնակչության 8 տոկոսը, այսօր այդ ցուցանիշը 3 տոկոս է։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Մոսկվայի տեղեկատվական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Կուզնեցովը Ecumene բանավիճային ակումբի կլոր սեղանի ընթացքում՝ նվիրված պարենային անվտանգության հարցերին։

«Համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է, ցավոք, իրավիճակի վատթարացում մինչեւ 2030թ., երբ սովի կարող է բախվել բնակչության մոտ 8 տոկոսը, այն դեպքում, երբ այժմ այդ թիվը կազմում է մոտ 3 տոկոս», - նշել է նա։

Կուզնեցովի խոսքով՝ այսօր աշխարհը «գտնվում է բեկումնային փուլում» կայուն զարգացման նպատակներին հասնելու հարցում։ Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ը չի կարող փաստել, որ ըստ համապատասխան ծրագրերի կհաջողվի հասնել 2030թ. համար նախատեսված ցուցանիշներին։ Նա ավելացրել է, որ «աղքատությունը, սովն ու անհավասարությունը ավելանում են ի հեճուկս այն նպատակների, որոնք դրված են կայուն զարգացման օրակարգում»։