Տարածաշրջանում սպասվում է տնտեսական աճի բարձր տեմպի թուլացում՝ մինչև 4,2%. ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն

Տարածաշրջանում սպասվում է ներկայիս տնտեսական աճի բարձր տեմպի թուլացում՝ մինչև 4,2 տոկոս, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով գիտաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Դիլիջանում:
Նրա խոսքով, տարածաշրջանը գտնվում է կապիտալի և ֆինանսների հոսքերի խաչմերուկում և կենտրոնական բանկերը դրան պետք է արդյունավետ արձագանքեն:
Թեպետ անորոշություններն ու ռիսկերը ներկայում չեն նվազում, այնուամենայնիվ, նա կոչ է արել խորհել տարածաշրջանում զարգացման հեռանկարների մասին, որոնք սերտ փոխկապակցված են նաև նոր միտումների` թվային արժույթի, թվային տնտեսության զարգացման հետ:
Առաջիկա տարիները, ըստ նրա, կարևոր են հատկապես այդ ռիսկերին արձագանքելու արդյունավետության տեսանկյունից:
Աղբյուրը՝ arka.am