Օգոստոսին Հայաստան է այցելել 328 հազար զբոսաշրջիկ. սա լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ

Օգոստոսին Հայաստան է այցելել 328 հազար զբոսաշրջիկ. սա լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ

Այս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել 328 հազար զբոսաշրջիկ, սա լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ: Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից:

2022թ օգոստոսին Հայաստան է այցելել մոտ 261 հազար 834 զբոսաշրջիկ, 2021-ի օգոստոսին՝ 143 հազար 168 զբոսաշրջիկ, 2019-ին` 288 հազար:

Իսկ 2023թ. հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 1 միլիոն 590 հազար զբոսաշրջային այցելություն, որը շուրջ 25 տոկոսով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից: