Եվրոստատը իջեցրել է եվրոգոտու ՀՆԱ աճի գնահատականը երկրորդ եռամսյակում

Եվրոստատը իջեցրել է եվրոգոտու ՀՆԱ աճի գնահատականը երկրորդ եռամսյակում

Եվրոգոտու ՀՆԱ-ն երրորդ՝ վերջնական գնահատմամբ, 2023թ. երկրորդ եռամսյակում ավելացել է տարեկան 0,5, եռամսյակային հաշվարկով՝ 0,1 տոկոսով, տեղեկացրել է Եվրոստատ վիճակագրական գործակալությունը։

Նախնական եւ միջանկյալ գնահատականները ենթադրում էին ցուցանիշների աճ 0,6 եւ 0,3 տոկոսով՝ համապատասխանաբար։

Առաջին եռամսյակում եվրոգոտու ՀՆԱ աճը կազմել է տարեկան 1,1, եռամսյակային հաշվարկով՝ 0,1 տոկոս։

Եվրամիության երկրների ամփոփ ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում, երրորդ գնահատմամբ, ավելացել է տարեկան 0,4, եռամսյակային հաշվարկով՝ զրո տոկոս։ Մեկ եռամսյակ առաջ տարեկան ցուցանիշը ավելացել էր 1,1 տոկոսով, եռամսյակայինը՝ 0,2։

Եռամսյակային հաշվարկով առավել նկատելի աճ նկատվել է Լիտվայում (+2,9 տոկոս), Սլովենիայում (+1,4) եւ Հունաստանում (+1,3), իսկ ամենաուժեղ նվազում գրանցվել է Լեհաստանում (-2,2), Շվեդիայում (-0,8) եւ Ավստրիայում (-0,7)։

Աղբյուրը՝ news.am