Երևանում տեղի է ունեցել Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումի բացման արարողությունը

2023թ. սեպտեմբերի 7-ին Երևանում տեղի է ունեել Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորումի բացման արարողությունը: Այս մասին հաղորդում են ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեից։
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն իր ողջույնի խոսքում ընդգծել է համաժողովի առանցքային դերը զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում և այն փաստը, որ Հայաստանը հանդես է գալիս որպես զբոսաշրջային ներդրումների ու ոլորտային զարգացման հեռանկարների վերաբերյալ քննարկումների հարթակ։
Ֆորումի շրջանակներում միջազգային մասնագետները ներկայացրել են զբոսաշրջության ներդրումային ոլորտում փորձի ուսումնասիրությունը, քննարկել ներդրումային ոլորտում առկա մարտահրավերներն և ռիսկերը:
Ֆորումն իրականցվում է ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցությամբ:

