Մեկնարկել են Ավշար բնակավայրի Ազատության փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկել են Ավշար բնակավայրի Ազատության փողոցի  հիմնանորոգման աշխատանքները
Աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում։
Նախատեսված է 186 մետր երկարությամբ (1004 քմ) ճանապարհի ասֆալտապատման և եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։
Պետական համաֆինանսավորման ծրագրով նշված հատվածում 2023 թվականի ընթացքում արդեն իսկ փոխվել են խմելաջրի ջրագծերը, ինչը ճանապարհի հետագա շահագործումը կդարձնի ավելի անվտանգ:
Ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում նաև նշված բնակավայրի Հ. Խաչատրյան փողոցում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 85 697 106 ՀՀ դրամ։