Արմավիր համայնքի ղեկավարը տեղական ծրագրերի ղեկավար Ռուդի Բոռմանին

Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող Բաց կառավարման գործընկերության (OGP) տարեկան համաժողովի ընթացքում հանդիպել է տեղական ծրագրերի ղեկավար Ռուդի Բոռմանին:
Դավիթ Խուդաթյանը Ռուդի Բոռմանին է ներկայացրել բաց կառավարման գործընկերության շրջանակներում Արմավիր համայնքի ստանձնած հանձնառությունների ընթացքը, կառավարման գործընթացում քաղաքացիների լայն ներգրավումը ապահովելուն ուղղված միջոցառումները:
Դավիթ Խուդաթյանը պարոն Ռուդի Բոռմանին հրավիրել է Արմավիր` տեղում քննարկելու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերը, ծանոթանալու Արմավիր համայնքի հնարավորություններին: